Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հրաշք լինի՝ անկորուստ հաղթահարենք արհավիրքը

Հրաշք լինի՝ անկորուստ հաղթահարենք արհավիրքը
23.07.2023 | 11:43

Եթե այսօր մենք անշեղ մի թեմայով ենք տապակվում, դա չի նշանակում, թե ուրիշ խնդիրներ չկան: Այո, շրջափակված 120 հազարի սովի հարցն է երակազարկի պես տրոփում: Հրաշք լինի, անկորուստ հաղթահարենք արհավիրքը, նոր միայն կգա մեղավորների, հատկապես արցախցի մեղավորների մեղքի աստիճանը որոշելու հարցը, մասնավորապես, ինչպե՞ս է ստացվել, որ գյուղատնտեսության համար հրաշք պայմաններ ունեցող երկրամասում ամառվա թեժ պահին միրգ ու բանջարեղեն չկա...

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 17800

Մեկնաբանություններ